-
07.10.2016|
12:27
Մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձի վերաբերյալ հարցը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Չեմ կարծում, որ հանրապետական կուսակցությունը պետք է մեկնաբանի մի բան, որը պաշտոնապես գոնե չի հայտարարվել»:
-
07.10.2016|
12:26
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշել է Վանաձորի քաղաքապետի ընտրություններում աջակցել և պաշտպանել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Քրիստ Մարուքյանի թեկնածությունը, ինչը կամրագրվի «Հայկական վերածնունդ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջև հետագա քաղաքական համագործակցության վերաբերյալ համաձայնագրով:
-
07.10.2016|
11:08
Հոկտեմբերի 6-ը տեղական նշանակության սենսացիաների օր էր՝ հերիք չէ Սյունիքը մարզպետ կորցրեց, ՀՀԿ-ն էլ Վանաձորը կորցրեց: «Հայկական վերածնունդը» իր նախապայմաններից հրաժարվեց և որոշեց Վանաձորի քաղաքապետի ընտրություններում պաշտպանել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Քրիստ Մարուքյանի թեկնածությունը:
-
07.10.2016|
00:56
Խորհրդարանում «ընդդիմադիր-անհատներն» արդեն իրենց հետագա ճակատագրի առնչությամբ պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Լիբերալները բանակցությունների փուլում են։ Մեր տեղեկություններով, Հրանտ Բագրատյանը և Խաչատուր Քոքոբելյանը որոշել են միասին գնալ ընտրությունների (Բագրատյանն «Ազատ դեմոկրատների» ցուցակում է ընդգրկվելու)։
-
07.10.2016|
00:12
Կազմավորվեց Հայաստանի Հանրապետության 14-րդ կառավարությունը: Մինչ կներկայացվի կառավարության ծրագիրը, և հնարավորություն կունենանք գնահատական տալու ապագա Հայաստանի վերաբերյալ կառավարության տեսլականին ու կանխատեսելու ՀՀ նախագահի բարձրաձայնած «Մեծ վերելք» սկսելու հնարավորությունները, ցանկանում եմ ուշադրություն հրավիրել ձևավորված կառավարության կազմին:
-
06.10.2016|
21:08
ԱԺ-ն ամփոփեց ԿԸՀ նախագահի և անդամների ընտրության քվեարկության արդյունքները: Քվեարկության արդյունքները ներկայացրեց Ժամակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը:
-
06.10.2016|
21:03
«Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» և ԳԱԼԱ կուսակցությունները համատեղ հայտարարություն ստորագրեցին, որ եթե ԿԸՀ-ն և Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշեն, որ իշխանական«Բալասանյան» դաշինքը ՏԻՄ ընտրությունների արդյունքում պետք է ստանա Գյումրու ավագանու մանդատների մեծամասնությունը՝ 17 մանդատ, իրենք վիճարկելու են այդ որոշումը դատական բոլոր ատյաններում:
-
05.10.2016|
13:28
«Քաղաքականությունում երբեք և ոչինչ չի կարելի բացառել»,- ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը այսպես է պատասխանել «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե հնարավո՞ր է ԲՀԿ համագումարում հայտարարվի Ծառուկյանի վերադարձի մասին։
-
04.10.2016|
20:36
ՏԻՄ ընտրություններից հետո խորհրդարանական ընդդիմությունը հայտնվել է շատ անհարմար վիճակում։ ՀԱԿ-ը խայտառակ ցուցանիշներով տապալվեց։ Այս ուժի հետագա ճակատագիրն այս ընտրություններից հետո չափազանց անորոշ է։
-
04.10.2016|
10:27
News Georgia գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին կարծիք է հայտնել, որ իշխող «Վրացական երազանք -Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը կկարողանա ձևավորել մեծամասնություն՝ խորհրդարանի 124 տեղից ստանալով 108-ը։